Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 333.6 հա տարածք
 |1lurer.am|
21:56 - 29 դեկտեմբերի, 2020

Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 333.6 հա տարածք |1lurer.am|

1lurer.am: Օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 273 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակավայր է վերադարձել 46196 մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պն կայքից:

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Արցախում ականազերծման ժամանակ նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 333.6 հա տարածք, 127.7 կմ ճանապարհ, 540 բնակելի շենք, այդ թվում՝ 15 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 13519 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Աշխատանքի սկզբից ի վեր Անհայտ կորածների մասին տեղեկություն հավաքելու համար գործող թեժ գծին ստացվել է 550 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել