armenpress.am: Ռուս-թուրքական հարաբերությունները կախված չեն Արևմուտքի պատժամիջոցներից:

Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանի Դաշնության և Թուրքայի միջև հարաբերություններն ինքնաբավ են: Դրանք կախված չեն ինչ-որ մեկի ագրեսիվ գործողություններից, կախված չեն որևէ մեկի քմահաճույքներից: Դրանք հիմնված են ազգային շահերի վրա»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական բնույթ են ստացել ավելի վաղ, քան Արևմուտքը սկսել է սպառնալ իր պատժամիջոցներով: