Չավուշօղլուն Լավրովի հետ կքննարկի 2021-ին Պուտին-Էրդողան հանդիպման հարցը |tert.am|
15:42 - 29 դեկտեմբերի, 2020

Չավուշօղլուն Լավրովի հետ կքննարկի 2021-ին Պուտին-Էրդողան հանդիպման հարցը |tert.am|

tert.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մտադիր է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստման հարցը, որը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի՝ Թուրքիայում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր նախագահների միջև սերտ երկխոսությունը, նրանց միջև փոխադարձ վստահությունը նպաստում են ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը։ Այսօր մենք պատրաստվում ենք մեր նախագահների` հաջորդ տարի Թուրքիայում կայանալիք գագաթաժողովին», - ասել է նա ՌԴ ԱԳՆ-ի և Թուրքիայի ԱԳՆ-ի ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել