Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դեռևս ուժի մեջ է |tert.am|
14:32 - 29 դեկտեմբերի, 2020

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դեռևս ուժի մեջ է |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդել է, որ Մոսկվան դեռևս չի արձագանքել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն անցկացնելու Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ուժի մեջ գտնվող առաջարկին: Այս մասին նա հայտարարել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«2020 թվականի սկզբին մենք Ռուսաստանին հրավիրել էինք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպմանը։ Նրանք չեն արձագանքել, բայց մեր հրավերը դեռ ուժի մեջ է։ Ես խորապես հավատում եմ երկխոսությանը և Ռուսաստանին կոչ եմ անում ընդունել այն», -ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ «երկխոսությունը կնպաստի միջադեպերի, դժբախտ պատահարների և սխալ հաշվարկների ռիսկի նվազեցմանը, և որ այն կարող է նպաստել հարաբերությունների բարելավմանը»։

Դեկտեմբերի սկզբին հրապարակվել է «ՆԱՏՕ-2030» դաշինքի բարեփոխման մասին զեկույցը, որում ասվում է, որ կազմակերպությունը Ռուսաստանին համարում է իր անվտանգության գլխավոր ռազմական սպառնալիքը առնվազն մինչև 2030 թվականը: Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում պահպանել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ որպես ՌԴ-ի հետ խաղաղ գոյակցության մասին քաղաքական երկխոսության գործիք, սակայն այդ երկխոսությունը դաշինքը մտադիր է վարել «ուժի և Ատլանտյան միասնության դիրքերից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել