Իրավաբանական համայնքում դատարաններն ու դատավորներն արդեն իսկ էլիտա են և կարիք չունեն որևէ այլ էլիտայի մեջ ներառվելու. ԲԴԽ նախագահը՝ Փաշինյանի մեղադրանքների մասին |tert.am|
13:01 - 29 դեկտեմբերի, 2020

Իրավաբանական համայնքում դատարաններն ու դատավորներն արդեն իսկ էլիտա են և կարիք չունեն որևէ այլ էլիտայի մեջ ներառվելու. ԲԴԽ նախագահը՝ Փաշինյանի մեղադրանքների մասին |tert.am|

tert.am: Հրավիրված մամուլի ասուլիսին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ դատական համակարգի նկատմամբ գործադիրից հնչող քննադատություններին: Նախ նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դատարանը պսևդոէլիտայի մաս է կազմում: Վարդազարյանը նշեց, որ համաձայն չէ այդ գնահատականին:

«Եթե իրավաբանական համայնքը վերցնենք՝ ուսանողից մինչև ամենաբարձր պաշտոնյան ու դա բուրգի ձևով ներկայացնենք, դատավորները և դատարանները բուրգի ամենավերին մասում գտնվողներն են, հետևաբար իրավաբանական համայնքում դատավորները և դատարանները արդեն իսկ էլիտա են և ներառվել որևէ այլ էլիտայի մեջ, դրա ոչ անհրաժեշտությունը, ոչ էլ կարիքը կա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի գնահատականին, թե վտանգված է արդարադատությունը, Վարդազարյանը նշեց, որ արդարադատության նախարարն ունի լծակներ:

«Եթե վտանգված է, պետք է լինեն վարույթների հարուցում, եթե այն աստիճանի է վտանգված, որ քրեական հետապնդում կարող է նախատեսել, ապա Դատախազություն, ՀՔԾ, և ինձ համար ուղղակի անընդունելի է ֆեյսբուքում հնչեցվող այն արտահայտությունները, որոնք նսեմացնում և վարկաբեկում են դատական իշխանության հեղինակությունը»,- ասաց նա և հավելեց, որ ճիշտ գործընթացն այն կլիներ, թե լիներ կոնկրետ գործ, կոնկրետ բողոք, եռաստիճան դատական համակարգ կամ վարույթ:

Նա նշեց, որ որպես չի տեսնում որևէ խնդիր այն առումով, որ չունենք որևէ վարույթ որևէ դատավորի նկատմամբ, որի շուրջ ֆեյսբուքյան քննարկումներ են ծավալվում կամ մամուլում է նշվում: 

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել