«Հյուսիսային հոսք-2» գազատարի՝ Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող հատվածի կառուցումն ավարտվել է |tert.am|
11:36 - 29 դեկտեմբերի, 2020

«Հյուսիսային հոսք-2» գազատարի՝ Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող հատվածի կառուցումն ավարտվել է |tert.am|

tert.am: Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք 2» գազատարի 2.6 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է DPA գործակալությունը ՝ հղում անելով Nord Stream 2 AG ընկերությանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ակնկալվում է, որ հունվարի կեսերին կսկսվի խողովակների տեղադրումը Դանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող «Հյուսիսային հոսք 2» գազատարի զուգահեռ ճյուղերում, գրում է գործակալությունը:

Nord Stream 2 AG-ն նշել է, որ «ժամանակին կտեղեկացնի» հետագա ծրագրերի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել