Հաստատվել է կորոնավիրուսի 348 նոր դեպք, մահացել է 22 մարդ
11:04 - 29 դեկտեմբերի, 2020

Հաստատվել է կորոնավիրուսի 348 նոր դեպք, մահացել է 22 մարդ

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158296 դեպք, որոնցից 140942-ն` առողջացած, 2797-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13881 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 587540 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

«Այսպիսով` երեկ կատարվել է 2483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 348 նոր դեպք: Ունենք 1267 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 676 է»,- նշված է ԱՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել