Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածշրջանային հարցեր
16:02 - 28 դեկտեմբերի, 2020

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածշրջանային հարցեր

 ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Իրանում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանը տեղեկություններ է ներկայացրել իր զրուցակցին Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:

Շամխանին հայտնել է ԻԻՀ իշխանությունների պատրաստակամությունը Հայաստանի համար ներկա դժվարին պայմաններում երկու երկրների համագործակցության խորացման վերաբերյալ և վերահաստատել Իրանի դիրքորոշումը կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել