Վրաստանում Կորոնավիրուսի թվերը նվազում են
 |aliq.ge|
12:14 - 28 դեկտեմբերի, 2020

Վրաստանում Կորոնավիրուսի թվերը նվազում են |aliq.ge|

aliq.ge: Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 538 դեպք է գրանցվել։ 

Ինտենսիվ թեստավորման շրջանակում 4 769 թեստ է արվել։

Պանդեմիայի ողջ ընթացքում երկրում վարակվածների ընդհանուր թիվը  222 143 է։ Վերջին մեկ օրում ապաքինվել է 2 766 մարդ,  ընդհանուր` 206 313։ Կորոնավիրուսը վերջին մեկ օրում ևս 41 մարդու մահվան պատճառ է դարձել։ Մահվան ելքերի ընդհանուր թիվը`  2 418։

538 նոր դեպքից 257-ը Թբիլիսիինն է։ Ամենաքիչ վարակվածները Քվեմո Սվանեթիում են` 2 հոգի։

Այս պահին երկրում 13 386 ակտիվ դեպք կա։ Հիվանդանոցներում բուժվում է  5 624 մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել