Արցախի նախագահն ընդունել է Շիրակի մարզից ժամանած գերեվարվածների հարազատներին
20:51 - 27 դեկտեմբերի, 2020

Արցախի նախագահն ընդունել է Շիրակի մարզից ժամանած գերեվարվածների հարազատներին

Հետևողական լինելով 62 գերեվարվածի և մինչ օրս անհետ կորածների խնդրին՝ կրկին Արցախում եմ։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ քննարկման արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել գործընթացներում հստակություն և որոշակի ճշգրտում իրականացնել։ Արցախի փրկարար ծառայության ղեկավարի, ապա նաեւ ռուսական կողմից որոնողական աշխատանքները գլխավորող անձնակազմի հետ քննարկել ենք նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների արդյունքները։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համադրել ենք այս պահին ունեցած մեր տվյալները։

Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում մատնանշվել են հրատապ արձագանք պահանջող հարցեր, ինչի արդյունքում՝ փոխադարձ համաձայնությամբ Արայիկ Հարությունյանը հերթական անգամ ընդունեց Շիրակի մարզից ժամանած գերեվարվածների հարազատներին։

Գործընթացի զգայունությունը հաշվի առնելով՝ հավելյալ տեղեկություններ չեն հրապարակվելու։ Հորդորում եմ նաև զերծ մնալ սոցիալական ցանցերում անտեղի շահարկումներից և ոչ կոմպետենտ մարդկանց՝ անհարկի միջամտությունից»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել