Արցախում պարգևատրել են ՌԴ ԱԻՆ մի խումբ աշխատակիցների
15:50 - 27 դեկտեմբերի, 2020

Արցախում պարգևատրել են ՌԴ ԱԻՆ մի խումբ աշխատակիցների

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության աշխատակցի մասնագիտական տոն օրվա առթիվ պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների:
 
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ԱԻ ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պետրոսյանը շնորհավորել է ռուս գործընկերներին և Կարեն Սարգսյանի հրամանագրով վերջիններիս հանձնել պարգևները:
 
Ակտիվ համագործակցության շրջանակներում փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին պարգևատրվել է ԱԻ ծառայության «Փառքի խաչ-Նոյ» մեդալով:
«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են՝
 
ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝
գնդապետ Վադիմ Գարշենը,
ավագ ենթասպա Դմիտրի Կվորցովը,
սերժանտ Եվգենի Սոպիլնյակը,
ավագ սերժանտ Խամզա Խամբաբաեվը,
սերժանտ Ալեքսանդր Չերնովոլենկոն,
կրտեսր սերժանտ Ալեքսանդր Շոպավալովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել