Ստեփանակերտի դպրոցներից մեկում ռուս խաղաղապահները անցկացրել են «Յունարմիա - Ղարաբաղի երեխաներին» ակցիան
 |1lurer.am|
12:57 - 27 դեկտեմբերի, 2020

Ստեփանակերտի դպրոցներից մեկում ռուս խաղաղապահները անցկացրել են «Յունարմիա - Ղարաբաղի երեխաներին» ակցիան |1lurer.am|

1lurer.am: v>Ստեփանակերտի համար 3 դպրոցում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, համառուսաստանյան մանկապատանեկան «Յունարմիա» հասարակական շարժման ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են «Յունարմիա - Ղարաբաղի երեխաներին» ակցիան:

 
Ակցիայի շրջանակում տեղի է ունեցել հեռուստամակուրջ Ռուսաստանի 10 քաղաքների դպրոցների աշակերտների և պատանի բանակայինների մասնակցությամբ: 
 
Տեսակամուրջի ընթացքում Կրասնոդարի պատանի բանակայինները Լեռնային Ղարաբաղի երեխաներին են հանձնել «Խաղաղության գրաֆիտի» փոխանցավազքը, որի ընթացքում աշակերտները մասնագետի օգնությամբ դպրոցի պատին նկարել են աշխարհում խաղաղությունը խորհրդանշող նկար:
 
Բացի այդ, ռուս երեխաները, օգտագործելով տեսակոնֆերանսի հնարավորությունը, շնորհավորել են Ղարաբաղի երեխաներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ նրանց հանձնելով 1500 ամանորյա բացիկ և 1200 ձեռագործ խաղալիքներներ, իսկ խաղաղապահները յուրաքանչյուր երեխայի նվիրել են դպրոցական պարագաներ և ուսապարկ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել