ԵՄ-ը Թուրքիայի կրկին զգուշացնում է մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ |1lurer.am|
13:26 - 26 դեկտեմբերի, 2020

ԵՄ-ը Թուրքիայի կրկին զգուշացնում է մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունն Անկարային զգուշացրել է, որ լրագրող Ջան Դյունդարի՝ երկար տարիներով ազատազրկման խիստ դատավճիռը ոտնահարում է երկրում մարդու իրավունքներն ու վնասում Անկարա-Բրյուսել հարաբերությունները: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:

Թուրքիայի դատարանը թուրքական Cumhuriyet պարբերականի նախկին խմբագիր Ջան Դյունդարին դատապարտել էր ավելի քան 27 տարվա ազատազրկման՝ լրտեսության ու ահաբեկչության մեղադրանքով:

Նախկին խմբագիրը Գերմանիա էր մեկնել 2016-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:

Եվրամիությունը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում օրենքի գերակայության, հիմնարար իրավունքի և դատական համակարգի բացասական զարգացումների կապակցությամբ:

Պաշտոնական Բրյուսելը նշել է, որ որպես ԵՄ անդամակցության թեկնածու պետություն՝ Թուրքիան պետք է անհապաղ հստակ ու կայուն առաջընթաց ապահովի հիմնարար իրավունքները հարգելու ուղղությամբ, որոնք հանդիսանում են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անկյունաքարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել