Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոնից |armenpress.am|
13:10 - 26 դեկտեմբերի, 2020

Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոնից |armenpress.am|

armenpress.am։ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոնից, վերջին մեկ օրում գրանցվել է ավելի քան 29 հազար նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ներկայացնելով երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման կենտրոնի տվյալները:

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29 հազար 258 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3 մլն 21 հազար 964-ի»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվել է 2 մլն 426 հազար 439 հոգի, մահացել` 54 հազար 226 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել