Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին բանաձևի նախագծին |tert.am|
11:03 - 26 դեկտեմբերի, 2020

Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին բանաձևի նախագծին |tert.am|

tert.am: Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ձգտման մասին բանաձեւի նախագծին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանն անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճելի գերակայությունն է։ Անդրատլանտյան միասնությունը համաշխարհային անվտանգության ամրապնդման կարեւորագույն պայմանն է»,- ասված է բանաձեւի տեքստում։

Նշվում է, որ երկրի արտաքին քաղաքականության անվիճելի գերակայությունն է նաեւ ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը։ Բացի այդ, բանաձեւում նշվում է, որ Վրաստանը կողմ է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։

Հոկտեմբերին իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը 2024 թվականին ԵՄ-ին լիիրավ անդամակցության հայտ կներկայացնի․ դա իշխանությունների նախընտրական գլխավոր խոստումն էր։

Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1990-ականների վերջից։ 2002 թվականի նոյեմբերին երկրի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն Պրահայում կայացած գագաթնաժողովում հայտարարեց դաշինքի անդամակցելու երկրի ցանկության մասին: Այդ ձգտումը հաստատել է նաեւ հաջորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Նոր կառավարությունը, որն իշխանության է եկել 2012 թվականի հոկտեմբերին «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո, շարունակել Է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու քաղաքականությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել