ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի հետ անցկացվել են բժշկական պատրաստության պարապմունքներ․ ՌԴ ՊՆ |tert.am|
10:13 - 26 դեկտեմբերի, 2020

ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի հետ անցկացվել են բժշկական պատրաստության պարապմունքներ․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ բժշկական ջոկատն անց է կացրել բժշկական պատրաստության պարապմունքներ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ շուրջ 30 սանհրահանգիչներ խաղաղապահների համար մշակել են տարբեր առաջադրանքներ՝ արյունահոսությունների դադարեցում, վիրակապում, արտակարգ վերակենդանացման համար տրամադրվող օգնություն եւ այլն։

Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ցուցադրվել են ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ եւ տեղանքի դժվարամատչելի հատվածներից վիրավորներին տարհանելու գործողությունները։

Խաղաղապահ զորախմբի հետ մարտական պատրաստության պարապմունքներն անցկացվում են կանոնավոր կերպով եւ միտված են զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակի շարունակական բարձրացմանը, ստացված հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաեւ ստորաբաժանումների մարտունակության սահմանված պահանջների պահպանմանը, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել