Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Սերգեյ Չամանյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից:

Դատարանը Սերգեյ Չամանյանին պարտավորեցրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել առողջապահության նախարարից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել է փոխհատուցում վիրավորանքի համար: