Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե ինչու էր կանչվել Ոստիկանություն՝ հարցաքննության |factor.am|
17:45 - 25 դեկտեմբերի, 2020

Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե ինչու էր կանչվել Ոստիկանություն՝ հարցաքննության |factor.am|

factor.am: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին այսօր կրկին հրավիրել էին հարցաքննության, այս անգամ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Սաղաթելյանը Ոստիկանության շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ «ավանդույթ» է դարձել՝ իր ամեն ելույթից հետո բացատրության կանչելը։

«Այս անգամ պատճառը ՀՔԾ-ի դիմաց իմ ելույթն էր։ Որևէ պարզաբանում չեմ տվել, որևէ բացատրություն չեմ տվել, որովհետև ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել։ Սա քաղաքական պայքար է, և նման մեթոդներով որևէ մեկը մեզ չի կարող լռեցնել»,- հայտարարեց նա։

Ավելին՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել