ՍԴ նախագահն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են համագործակցության ամրապնդման հնարավորությունները
15:50 - 25 դեկտեմբերի, 2020

ՍԴ նախագահն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ Արման Դիլանյանը կարևորել է ՄԱԿ-ի համապարփակ աջակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացման, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև համագործակցությունը կամրապնդվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել