Իսրայելը, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հարվածներ է հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին
 |tert.am|
10:00 - 25 դեկտեմբերի, 2020

Իսրայելը, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հարվածներ է հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին |tert.am|

tert.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը երեկ երեկոյան նոր հարվածներ են հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին՝ թիրախ դարձնելով տարածքներ, որոնք նախկինում բազմիցս խոցել են, հայնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռը մի քանի հրթիռ է արձակել Համայի Մասյաֆ շրջանի գիտահետազոտական կենտրոնի ուղղությամբ՝ առաջացնելով մի շարք պայթյուններ:

Նա նշել է, որ մինչ Սիրիայի արաբական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կարողացել են վնասազերծել թշնամու հրթիռները, արկերից մի քանիսն, այնուամենայնիվ, հասցրել են խոցել նպատակադրված թիրախները, որի հետևանքով գիտական հետազոտական հաստատությանը նյութական վնաս է հասցվել:

Ինչպես երևում է Սիրիայի արաբական լրատվական գործակալության (SANA) կողմից ստորև ներկայացված կադրերում, սիրիական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել իսրայելական հրթիռների մի մասը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել