Ալիևը հայտարարել է Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացման մասին |hetq.am|
23:05 - 24 դեկտեմբերի, 2020

Ալիևը հայտարարել է Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացման մասին |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2021 թվականին կմեծանա Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Այդ մասին նա հայտարարել է Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ այցելության ժամանակ։ Այցելության ժամանակ Ալիևին ուղեկցել է նրա կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։

Ադրբեջանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ պաշտպանության և անվտանգության ամրապնդման համար նախատեսված է 2,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 550 միլիոն դոլարով ավելի մեծ է, քան 2020 թվականին։ «Մենք կշարունակենք ուժեղացնել մեր բանակը։ Ներկայումս քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն։ Իմ նախաձեռնությամբ ռազմական ծախսերը կավելանան։ Առաջին հերթին այն պատճառով, որ պատերազմի ընթացքում մենք շատ զենք ու զինամթերք ենք օգտագործել, դա պետք է վերականգնել։ Միևնույն ժամանակ նախատեսվում է ապագայում ևս ձեռքբերել ժամանակակից տեխնիկա»,- նշել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել