Աջակցության ծրագրերում շահառու չհանդիսանալու դեպքում բողոքներն արագ և արդյունավետ դիտարկելու համար դիմել նշված հասցեով
20:58 - 24 դեկտեմբերի, 2020

Աջակցության ծրագրերում շահառու չհանդիսանալու դեպքում բողոքներն արագ և արդյունավետ դիտարկելու համար դիմել նշված հասցեով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են.

«Աջակցության ծրագրերում շահառու չհանդիսանալու դեպքում բողոքներն արագ և արդյունավետ դիտարկելու համար խնդրում ենք դրանք այսուհետ ուղարկել բացառապես հետևյալ հղումով՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Farcax՝ մուտք գործելով «դիմում-բողոքի մուտքագրում» դաշտ։

Հաշվի առնելով Ձեր կողմից ներկայացված հիմնավորումները՝ Արցախի կառավարության կողմից դրանք արագ կդիտարկվեն և կկայացվեն համապատասխան որոշումներ։

Մեկ անգամ ևս հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար։

Յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ պետության անհատական հոգածությունը մեր գլխավոր առաքելությունն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել