Չավուշօղլուն աշխատանքային այց է կատարելու ՌԴ. օրակարգում նաեւ Ղարաբաղի խնդրի քննարկումն է
 |armtimes.com|
20:06 - 24 դեկտեմբերի, 2020

Չավուշօղլուն աշխատանքային այց է կատարելու ՌԴ. օրակարգում նաեւ Ղարաբաղի խնդրի քննարկումն է |armtimes.com|

armtimes.com: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արտգործնախարարը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով աշխատանքային այցով կլինի ՌԴ-ում: Նա այցելելու է՝ մասնակցելու Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի ութերորդ հանդիպմանը, որը գործում է բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի շրջանակներում»,-հայտնել է Զախարովան:

Նա նաեւ շեշտել է, որ մանրամասն քննարկվելու է  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների `Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը: «Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազեցնելու, երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա: Կենտրոնացումը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի գործունեության ստեղծման վրա», - ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել