Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի
 |1lurer.am|
19:53 - 24 դեկտեմբերի, 2020

Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Վերջին օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են 9.5 հա տեղանք և 1 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 344 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն Արցախում մաքրել են ավելի քան 280 հա տարածք, մոտ 107 կմ ճանապարհ, 452 բնակելի շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահները շարունակում են տեղեկություններ հավաքել Արցախում հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպաներն ուսումնասիրել են թեժ գծով ստացված 537 հեռախոսազանգ:

ՌԴ ՊՆ բժշկական ջոկատների մասնագետները Կարմիրգյուղ համայնքում բժշկական օգնություն են ցուցաբերել 34 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել