Մարիա Զախարովան նոյեմբերի 9-ի հայտարարությունը համարել է 2020 թ. ամենակարևոր համաշխարհային իրադարձություններից մեկը |1lurer.am|
18:31 - 24 դեկտեմբերի, 2020

Մարիա Զախարովան նոյեմբերի 9-ի հայտարարությունը համարել է 2020 թ. ամենակարևոր համաշխարհային իրադարձություններից մեկը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու այդ հարցում Ռուսաստանի դերակատարմանը:

«Դա ամենակարևոր իրադարձություններից մեկն է ոչ միայն տարածաշրջանային ենթատեքստում, այլև՝ համաշխարհային: Ընդհանուր առմամբ, տեղի ունեցածը (խմբ. - հրադադարի հայտարարության ստորագրումը) համարում եմ կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Ռուսաստանի Դաշնության դերակատարումն ակնհայտ է: Ցանկանան թե՝ ոչ, աշխարհում ճանաչում են Ռուսաստանի ներդրումն ու դերակատարումը: Հրաշքների և իրականության մեջ կա շատ կարևոր հատված՝ դա աշխատանքն է:

Եվ հենց աշխատանքը, համբերությունը, պատասխանատվությունը, բարությունն ու սերն են այն բանի երաշխիքը, որ հրաշքները մինչև վերջ կյանքի են կոչվելու: Եռակողմ հայտարարության հետևում հսկա աշխատանքն է, և դրա իրականացումն էլ կապված է այն հսկա աշխատանքի հետ, որն այժմ իրականացնում են մեր խաղաղապահները՝ ցամաքում, դիվանագիտական հարթակում՝ մեր դիվանագետները և միջազգային կազմակերպությունները: Դեռևս համալիր հսկա աշխատանք կա իրականացնելու»:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը մաղթանքներ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին:

«Առաջին հերթին, իհարկե՝ խաղաղություն: Ես գիտեմ, որ երբ խաղաղություն կա, ապա շատ բաների կարելի է հասնել, ոչ ամեն ինչի, սակայն, շատ բաների: Հետևաբար, առաջին հերթին երկու երկրներին սրտանց խաղաղություն եմ մաղթում»,- հայտարարել է Մարիա Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել