Կառավարությունը հարկային և մաքսային արտոնություն տվեց ծխախոտ արտադրող ընկերությանը |1lurer.am|
18:06 - 24 դեկտեմբերի, 2020

Կառավարությունը հարկային և մաքսային արտոնություն տվեց ծխախոտ արտադրող ընկերությանը |1lurer.am|

1lurer.am:  Կառավարությունը բավարարել է «ԱՐ.տոբակո» ընկերության ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու և ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար (ք. Ստեփանակերտ)։
 
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 8 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 33 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար:
 
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 160 նոր աշխատատեղ` 180000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 306 մլրդ դրամ, որից 61․2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 91․8 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 153 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1․7 մլրդ դրամ:
 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է՝ Արցախի գործընկերների հետ աշխատում են Արցախում բիզնես կորցրած անձանց բիզնեսները հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել