Հայաստանի առողջապահության նախարարության և Կորեայի առողջության ապահովագրության ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
16:25 - 24 դեկտեմբերի, 2020

Հայաստանի առողջապահության նախարարության և Կորեայի առողջության ապահովագրության ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Կորեայի Հանրապետության Առողջության ապահովագրության դիտարկման և գնահատման ծառայության նախագահ Սուն Մին Կիմն առողջապահության անվտանգության ազգային համակարգի համագործակցության շրջանակներում առցանց ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, հիմք ընդունելով երկու երկրի միջև դրական փորձը` այս քայլով կողմերն ամրապնդում և ընդլայնում են համագործակցությունն ու հարաբերությունները:

Հուշագրի համաձայն՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ըստ անհրաժեշտության պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ուղղված առողջապահության անվտանգության ազգային համակարգի ամրապնդմանը: Միաժամանակ, նախատեսվում է  փորձի փոխանակում ռազմավարական գնումների իրականացման մեխանիզմների շրջանակում, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ առողջապահության որակի գնահատման, դեղորայքային քաղաքականության, առողջապահական ռեսուրսների արդյունավետ կառավարման, առողջապահության քաղաքականության մշակման նպատակով տեղեկատվական հաղորդակցման համակարգի առավել արդյունավետ կիրառման ուղղություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել