Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|
14:40 - 24 դեկտեմբերի, 2020

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել և հետագա համագործակցությունը ամրապնդելու վստահություն հայտնել, հաղորդում է պաշտոնական Բաքուն։

«Զրույցի ընթացքում կողմերը նշել են բոլոր ոլորտներում ռազմավարական հարաբերությունների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը և վստահություն են հայտնել համագործակցությունը հետագայում ընդարձակելու և ամրապնդելու վերաբերյալ»,- հայտարարել է Ալիևի նախագահական աշխատակազմը։

Կրեմլի հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ նախագահ Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել