Փոփոխություններ՝ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու կարգում |1lurer.am|
12:11 - 24 դեկտեմբերի, 2020

Փոփոխություններ՝ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու կարգում |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ Քաղաքացիական օրենսգրքում և «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերին:

«Գործող օրենսդրությամբ անհայտ բացակայող ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերջին մեկ տարվա ընթացքում գտնվելու վայրի մասին հայտնի չլինեն տեղեկություններ: Մենք զինծառայողների համար՝ ռազմական գործողություններով պայմանավորված, բացառություն ենք սահմանում՝ հատուկ կարգավորում, և այդ ժամկետը կրճատում ենք՝ դարձնելով երեք ամիս: Կարգավորումը հետադարձ ուժով տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, ինչը նշանակում է, որ ընտանիքի անդամները, շահագրգիռ անձինք կարող են դիմել դատարան անհայտ բացակայող ճանաչելու համար և դատական ակտը  օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դիմել հատուցման հիմնադրամ՝ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»,- ասաց Բադասյանը:

Ինչ վերաբերում է հաջորդ փոփոխությանը, ըստ նախարարի, եթե գործող կարգավորումներով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս պետք է անցնի, որպեսզի հատուցումը տրամադրվի, ապա նախատեսվում է այդ ժամկետը կրճատել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել