Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կմիացվեն նոր ճանապարհով |armenpress.am|
11:57 - 24 դեկտեմբերի, 2020

Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կմիացվեն նոր ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները ճանաչվեցին հանրային գերակա շահ՝ նշված փողոցներն իրար միացնող ճանապարհահատված կառուցելու համար: Ինչպես փոխանցում է այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և կառավարության որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագծով Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցում: Ճանապարհաշինական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:

Ծրագրի իրականացմամբ՝ Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել