Ընդդիմադիրների ակցիան չի հաջողվում. ոստիկաններն իրենք են փակել դեպի Կառավարության շենք բոլոր մուտքերը |armtimes.com|
10:39 - 24 դեկտեմբերի, 2020

Ընդդիմադիրների ակցիան չի հաջողվում. ոստիկաններն իրենք են փակել դեպի Կառավարության շենք բոլոր մուտքերը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 17 ուժերը երեկ իրենց համակիրներին կոչ էին արել այսօր ժամը 10:00-ից բոլոր կողմերից շրջափակել Կառավարության շենքը, որպեսզի ՀՀ վարչապետն ու Կառավարության անդամները հնարավորություն չունենան մուտք գործել այնտեղ եւ Կառավարության նիստ անցկացնել:

Ժամը 10:00-ի դրությամբ, սակայն, դա չի հաջողվել ընդդիմադիր ուժերին, քանի որ ոստիկանները իրենք են փակել Կառավարության մուտքերը: Այս պահին մեծ թվով ոստիկաններ են կանգնած Մելիք Ադամյան փողոցի կողմում գտնվող մուտքի մոտ, ինչպես նաեւ Կառավարության դիմաց: Տիգրան Մեծ փողոցից դեպի Մելիք Ադամյան թույլատրվում է միայն Կառավարության անդամներին սպասարկող մեքենաների մուտքը: 

Կառավարության նիստը նախատեսված է ժամը 11:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել