Brexit-ի գծով առեւտրական համաձայնագրի վրա աշխատնաքը կտեւի ամբողջ գիշեր. ԵՀ |armenpress.am|
10:35 - 24 դեկտեմբերի, 2020

Brexit-ի գծով առեւտրական համաձայնագրի վրա աշխատնաքը կտեւի ամբողջ գիշեր. ԵՀ |armenpress.am|

armenpress.am: Լոնդոնը եւ Բրյուսելը գիշերը կշարունակեն աշխատել Brexit-ի գծով առեւտրական համաձայնագրի վրա: Դեկտեմբերի 24-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքել Է 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների առիթով երեք տարվա կոնսուլտացիաներից հետո: Կողմերը համաձայնության են եկել մինչեւ ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջ, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները, այդ թվում կապված միասնական շուկայի կանոններով առետրի հետ: Մինչեւ անցումային շրջանի վերջը, որը երկարաձգել Մեծ Բրիտանիայի կառավաությունը հրաժարվել Է, կողմերը պետք Է համաձայնության գան ապագա հարաբերությունների ձեւաչափի շուրջը եւ կնքեն ազատ առեւտրի համաձայնագիր: Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին շաբաթների ընթացքում ասում են երկու «հիմնարար հարցերի» շուրջը զիջումներ անելու՝ Եվրամիության չցանկանալու մասին, որոնցում Բրյուսելի պահանջները Լոնդոնը համարում Է իր ինքինշխանության սահմանափակում:

Դրանցից առաջինը Մեծ Բրիտանիայի բացառիկ տնտեսական գոտում ձկան որսի բաժնեմասերի բաշխումն Է Brexit-ից հետո անցումային շրջանն ավարտվելուց: Գործարք տանող ճանապարհին երկրորդ խոչընդոտն այսպես կոչված խաղի միասնական կանոններն են, այսինքն՝ Բրիտանիայի եւ Եվրոպայի ընկերությունների համար հավասար մրակցության պայմանների ապահովման պահանջը: Դեկտեմբերի 23-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության մի աղբյուր, տեղեկացրել Է, որ Միացյալ Թագավորության իշխանությունները վերջին երկու օրը լուրջ զիջումներ են արել բանակցություններում: Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության իշխանություններն սկզբունքային համաձայնության են հասել ապագա հարաբերությունների եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքնման շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել