Թուրքիայի մեջլիսն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան արտոնյալ առևտրի համաձայնագրի մասին օրենքի նախագիծը
 |ermenihaber.am|
22:58 - 23 դեկտեմբերի, 2020

Թուրքիայի մեջլիսն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան արտոնյալ առևտրի համաձայնագրի մասին օրենքի նախագիծը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի մեջլիսի գլխավոր խորհրդում ընդունվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի վերաբերյալ օրենքի նախագիծը: 

Խորհրդարանի ազգայնամոլական «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության պատգամավոր Յաշար Քարադաղն, անդրադառնալով օրենքի նախագծին, ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բազմավեկտոր են և գտնվում են ռազմավարական բարձր մակարդակի վրա:   

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ամենակարևոր շարժիչ ուժը ակտիվորեն շարունակվող փոխադարձ բարձր մակարդակի այցերն են:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել