Թուրքիայում 27 տարի ազատազրկման է դատապարտվել հայտնի լրագրող Ջան Դյունդարը |hetq.am|
21:40 - 23 դեկտեմբերի, 2020

Թուրքիայում 27 տարի ազատազրկման է դատապարտվել հայտնի լրագրող Ջան Դյունդարը |hetq.am|

hetq.am: Թուրքիայում 27 տարի ազատազրկման է դատապարտվել թուրք հայտնի լրագրող Ջան Դյունդարը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 23-ին Ստամբուլի դատարանը 18 տարի և 9 ամիս ժամկետով Դյունդարին դատապարտել է ռազմական և քաղաքական լրտեսության նպատակով պետական գաղտնիքի ստացման համար և ևս 8 տարի 9 ամիս ժամկետով՝ ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով։ Դյունդարը գտնվում է աքսորի մեջ և բնակվում է Գերմանիայում։

Ընդ որում, Դյունդարը արդարացվել է գաղտնի տեղեկատվությունը հրապարակելու մեղադրանքից։ Դատարանը կրկին պահանջել է ձերբակալել լրագրողին։ Դյունդարի փաստաբանները բոյկոտել են դատական նիստը՝ դա բացատրելով նրանով, որ իրենց մասնակցությամբ չեն ցանկանում լեգիտիմացնել դատավճիռը, որն ընդունվել է քաղաքական դրդապատճառներով։

Ջան Դյունդարի նկատմամբ հարուցված գործը բացվել էր այն բանից հետո, երբ 2015 թվականին ընդդիմադիր Cumhuriyet թերթը, որի գլխավոր խմբագիրն էր Դյունդարը, հրապարակել է գաղտնի տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիայի կառավարությունը զենք է մատակարարում սիրիացի ապստամբներին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել