Առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորներին
20:52 - 23 դեկտեմբերի, 2020

Առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորներին

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում:

Նախագծով առաջարկվում է նաև մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորներին:

Բացի դրանից՝ առաջարկվում է դատավորների թափուր հաստիքների առաջին համալրման առանձնահատուկ ընթացակարգ, մասնավորապես՝ գործող դատավորների համար հոգեբանական թեստավորման փուլն անցնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու իմպերատիվ պահանջ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել