Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը
18:47 - 23 դեկտեմբերի, 2020

Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի գլխավորած պատվիրակությանը:

Այս  մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ կապված Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ: ՌԴ-ն արդեն 290 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ, ևս 90 տոննա բեռ տեղ կհասնի առաջիկայում: Եվգենի Զինիչևը նշել է, որ մեծ աշխատանք է իրականացվելու ծանր պայմաններում հայտնված մարդկանց աջակցելու համար:

 

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով տարվող աշխատանքի մասշտաբայնությունն ու կարևորությունը: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել