Ընդդիմադիրները մտադիր են վաղը փակել կառավարության շենքի բոլոր մուտքերը` ներս չթողնելու Փաշինյանին |azatutyun.am|
18:33 - 23 դեկտեմբերի, 2020

Ընդդիմադիրները մտադիր են վաղը փակել կառավարության շենքի բոլոր մուտքերը` ներս չթողնելու Փաշինյանին |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն այսօր հանրահավաքի ավարտին հայտարարեցին, որ վաղը` ժամը 10:00-ից, շրջափակելու են կառավարության կենտրոնական շենքի բոլոր մուտքերը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել և անցկացնել գործադիրի հերթական նիստը:

Այսօր շարունակվել են նաև գործադուլը, դասադուլը: Հանրապետության հրապարակում այսօր ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ այս կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում կառավարումը, ասաց, որ ինքը պաշտպանում է ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Օհանյանը նաև նշեց, որ այս պատերազմում պարտվել է իշխանությունն իր անգրագիտությամբ և ոչ թե բանակը:

Հիշեցնենք, որ ցուցարարները երեկ վրաններ էին տեղադրել Հանրապետության հրապարակում, որտեղ էլ գիշերել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել