Պաշտպանության բանակը ներկայացրել է մեր տղաների հերոսությունների նոր պատմություններ։ Ճանաչենք մեր հերոսներին։

Սանիտար-վարորդ, շարքային Արսեն Գրիշայի Տերտերյանը մարտական ինտենսիվ գործողությունների ժամանակ թշնամական կրակի տակից տարհանել է զոհերին ու վիրավորներին:

 

Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Շահենի Մոսյանը ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում հմտորեն ղեկավարել է մարտը` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Նույն հատվածում ընթացող թեժ մարտերի ժամանակ աչքի են ընկել

  • ավագ-լեյտենանտ Սերգեյ Վլադիմիրի Դավիդյանը,
  • սերժանտ Վահե Վարդանի Մանուկյանը,
  • կրտսեր սերժանտներ Դավիթ Արայի Հարությունյանը, Միքայել Արսենի Սամսոնյանը,
  • շարքայիններ Վանանդ Վահագնի Կիրակոսյանը, Գագիկ Սարգսի Մկրտումյանը, Արթուր Սենիկի Պարսամյանը, Նարեկ Վաչագանի Ենգիբարյանը, Դավիթ Արսենի Իոաննեսյանը, Ռաֆիկ Զորիկի Հակոբյանը, Արթուր Անդրանիկի Ծատուրյանը, Ջանիկ Արթուրի Առաքելյանը, Արսեն Կարենի Զաքարյանը:

Շարքային Կարեն Սերգեյի Գալստյանը հյուսիս-արևելյան ուղղությամբ ակտիվ մարտ է վարել թշնամու դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ ու կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից:

Կապիտան Մամիկոն Աշոտի Աքուլյանը իր ստորաբաժանման հետ հմտորեն կատարել է մարտական առաջադրանքները, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և ռազմական տեխնիկա:

Մայոր Դավիթ Մավրի Սարգսյանը իր ղեկավարած մարտկոցի անձնակազմով ոչնչացրել է թշնամու 2 հարվածային ԱԹՍ, իսկ Հադրութի մատույցներում ոչնչացրել շուրջ 200 թշնամու զինվորի: