ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխխոսնակին ներկայացրել է պատերազմից հետո կատարված աշխատանքը
17:12 - 23 դեկտեմբերի, 2020

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխխոսնակին ներկայացրել է պատերազմից հետո կատարված աշխատանքը

ՀՀ Աժ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյի հետ: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կաքը:

«Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ  պատասխանատու գործում: Կարևորելով Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի գործունեությունն այս դժվարին իրավիճակում՝ ԱԺ փոխնախագահը նաև իր երախտիքն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանն սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման, անհայտ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքների, ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիական բնակչությանը ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցության համար»,- ասված է հաղորդագրությունում:

Թիերի Ռիբոն մանրամասներ է  ներկայացրել պատերազմական գործողությունների ավարտից հետո  իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքների վերաբերյալ:

Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք և անկողմնակալ կազմակերպություն, մասնակցել է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին, հանդիպել է հայ ռազմագերիների հետ, ծանոթացել նրանց պահման պայմաններին: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է  իր միջնորդական մարդասիրական առաքելությունն իրականացնել»,- հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Խորհրդարանի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմանում օժանդակելու կառույցին՝ աշխատանքներն առավել արագ և արդյունավետ կատարելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել