Արաբական պետությունների հաշտեցումը կնպաստի Պարսից ծոցում կայունացմանը. Լավրով |tert.am|
17:09 - 23 դեկտեմբերի, 2020

Արաբական պետությունների հաշտեցումը կնպաստի Պարսից ծոցում կայունացմանը. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանը լիահույս է, որ Արաբական պետությունների հաշտեցումը կնպաստի Պարսից ծոցում կայունացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Կատարի ԱԳ նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ բանակցությունների արդյունքները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը լիահույս է, որ հունվարի 5-ին նախատեսված Պարսից ծոցի արաբական պետությունների գագաթնաժողովը ծոցի երկրների համագործակցության խորհրդում վերջ կդնի պառակտմանը և թույլ կտա վերսկսել նրա բնականոն գործունեությունը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է արաբական երկրների միջև հակասությունների կարգավորմամբ, որոնք նրա գործընկերներն ու բարեկամներն են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել