Այսօր կհրապարակվի 60 քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույց․ Արտակ Բեգլարյան
12:08 - 23 դեկտեմբերի, 2020

Այսօր կհրապարակվի 60 քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույց․ Արտակ Բեգլարյան

Այսօր կհրապարակվի քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույց։ Մեր արձանագրմամբ՝ 60 քաղաքացիական զոհ կա, որից 39 պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետեւանքով՝ հեռահար հարվածների հետեւանքով, եւ 21-ը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ կամ գերեվարված քաղաքացիների սպանության դեպքերն են։ Ամփոփ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա նշեց, որ զոհերի մեծամասնության մարմիններն առկա են, սակայն սա նախնական թիվ է, քանի որ տարբեր տվյալներ ունեն, բայց ճշտված, չհաստատված վկայություններ այլ զոհերի վերաբերյալ, դրա համար հրապարակվելու է ճշգրտված թիվը։

Բեգլարյանը նաեւ հայտնեց, որ այս պահի դրությամբ մոտավոր 40 անհետ կորած ու բռնի անհետացած՝ պատերազմից հետո կորած անձ կա։ Նրանցից մի մասը տարբեր տեղեկություններով բարձր հավանականությամբ էլի սպանվել է, մի մասով հստակ ապացույցներ ունենք, որ գերեվարված են, ադրբեջանական բանտում են, մի մասն էլ անհետ կորած է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել