Դիանա Գալոյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտոր. կառավարության որոշում
11:48 - 23 դեկտեմբերի, 2020

Դիանա Գալոյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտոր. կառավարության որոշում

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ օրենքով սահմանված կարգով Դիանա Ռոբերտի Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում (դեկտեմբերի 17-ին) այս հարցն ընդգրկված էր, սակայն հարցը հանվեց օրակարգից, քանի որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ ռեկտորի ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց եւ եղել է դատարանի որոշում ընտրությունների իրականացումը կասեցնելու մասին՝ հաշվի առնելով խորհրդի եւ ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները:

Նա նշել էր, որ այդ ժամանակ դատարանի որոշմամբ  նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը: «Ընդ որում երկու դատարաններն էլ եղել են առաջին ատյանի դատարաններ: Այս պահին նաեւ կա ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց՝ կապված խորհրդի նիստում ընտրությունների հետ: հետեւաբար, ես կարծում եմ, որ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա այս հարցի շուրջ: Համաձայն եմ, որ 5 ամիսը բավականին երկար ժամանակ է, քանի որ խաթարվում է նաեւ կրթական գործընթացը, բայց մյուս կողմից հնարավոր է, որ դատարանի որոշման արդյունքում այդ որոշման մեջ փոփոխություն մտցնի: Նաեւ նախքան ընտրությունները խորհրդի ոկղմից նախարարությանն է ներկայացվել առաջարկ, որպեսզի բուհը վերակազմավորվի հիմնադրամի, քանի որ բոլոր բուհերը վերակազմավորված են հիմնադրամի եւ այդ կարգավիճակով նոր տեղի ունենան ռեկտորի ընտրություններ: Եթե բուհը վերակազմավորվի որպես հիմնադրամ, պետք է ստեղծվի նոր խորհուրդ եւ տեղի ունենան նոր ընտրություններ: Արդյունքում մի քանի ամիս հետո նոր գործընթաց ենք սկսելու»,-ասել էր Առաքելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել