Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 23-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 16.014.800 ՀՀ դրամի վնաս, 4-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 345.438 ՀՀ դրամի վնաս, նշանակվել է 2.250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մասնավորապես`
  • Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 16.014.800 ՀՀ դրամի չափով՝ շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
  • Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրված 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 50.000 ՀՀ դրամի վնաս։
 
Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
  • Ընդերքի պահպանության ոլորտ
Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 295.438 ՀՀ դրամի վնաս, նշանակվել է 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
  • Հաշվետվությունների՝ սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 8 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (350 000 ՀՀ դրամի վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.640.438 ՀՀ դրամ: