Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը  
 |tert.am|
23:08 - 22 դեկտեմբերի, 2020

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է, իսկ պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրագործվում են: Ընդգծվել է ռուս խաղաղապահների կողմից իրականացվող հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր հայեցակետերի համակարգումը շարունակելու պատրաստակամությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել