Թուրքիան Ադրբեջան է ուղարկել 60 զինվորականի․ ռուս-թուրքական կենտրոնի ձևավորման շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերված |factor.am|
16:52 - 22 դեկտեմբերի, 2020

Թուրքիան Ադրբեջան է ուղարկել 60 զինվորականի․ ռուս-թուրքական կենտրոնի ձևավորման շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերված |factor.am|

factor.am: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի կառուցման շուրջ պայմանավորվածություններն իրականացվում են, Թուրքիան Ադրբեջան է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցչի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ մեր անձնակազմից 60 մարդ գտնվում է Ադրբեջանում: Կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել, շինարարությանը վերաբերող մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն: Մերոնք կաշխատեն ռուսների հետ միասին: Մենք ռուսական կողմի հետ կխոսենք նրանց այնտեղ գտնվելու ժամկետների մասին», – հայտարարել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել