Ընդդիմությունը մինչև 18։00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ գալու և իրենց հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը
15:40 - 22 դեկտեմբերի, 2020

Ընդդիմությունը մինչև 18։00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ գալու և իրենց հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը

Մինչև ժամը 18։00-ն ժամանակ ենք տալիս «Իմ քայլը» խմբակցությանը պատվիրակությունով ներկայանալ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին քիչ առաջն հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և վերջին հաշվով այս հարցը լուծվելու է խորհրդարանում»,- հավելեց նա։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասաց, որ նրանց հետ քննարկման թեման լինելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սաղաթելյանը նաև հայտնեց, որ այս պահին շրջափակված են Կառավարության, Գլխավոր դատախազության, ԿԳՄՍ նախարարության շենքերը, մի շարք մայրուղիներ։

Նա նաև հայտնեց, որ շուտով վրաններ են բերելու, որ մնան Հանրապետության հրապարակում։ Հարցին, թե քանի օր են պատրաստվում մնալ հրապարակում, նա պատասխանեց, որ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ ևս մեկ անգամ ներկայացնելով ՀՀ սահմաններին և հատկապես Սյունիքի սահմանների իրավիճակը։

Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանության հետ պայմանավորվածություն չկա վրաններ դնելու՝ վստահեցնելով, որ դա իրեցն պահանջն է, և որևէ մեկը չի կարող իրենց խանգարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել