Բաքուն հաստատել է 62 հայ գերու անուն. Բաղդասարյան |1lurer.am|
13:48 - 22 դեկտեմբերի, 2020

Բաքուն հաստատել է 62 հայ գերու անուն. Բաղդասարյան |1lurer.am|

1lurer.am: Խծաբերդում գերի ընկած քաղաքացիների մասով Բաքուն հաստատել է 62 հայ գերու անուն` հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ:

«Անունների անվանական ճշգրտում, իդենտիֆիկացիա այս պահին չունենք: Արդեն հաստատել են, որ տեղափոխվել են Բաքու: Հաջորդ գործընթացը պետք է լինի նույնականացումն անուններով և վերադարձի ժամկետների քննարկումը: Գեներալ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում փորձել ենք հասկանալ՝ ինչպիսի զարգացում կունենա գործընթացը:

Ծնողներ ևս ներկա են եղել հանդիպմանը: Խիստ նախնական տվյալներով՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է այց կատարվեր Բաքու, որից հետո արդեն ժամկետների և պայմանների մասին ավելի հրապարակային տեղեկատվություն կլինի»,- նշեց Բաղդասարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել