Հաստատվել են «Ինժեներական քաղաքի» 6 ռեզիդենտ ընկերությունների հայտերը
11:36 - 22 դեկտեմբերի, 2020

Հաստատվել են «Ինժեներական քաղաքի» 6 ռեզիդենտ ընկերությունների հայտերը

2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել  է «Ինժեներական քաղաք» (ԻՔ) ներդրումային ծրագրի Հավաստագրման հանձնաժողովի առաջին նիստը: 

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանության են արժանացել «ԻՆՍՕԼ», «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ՊԼԱԶԱ», «ԻՆՏԵԳՐԱՏՈՐ», «ԵԻԱ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ», «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵԳՐԵՇՆ», «ՎԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ըներությունները, որոնք իրավունք են ստացել համապատասխան ընտրված տարածքում հիմնելու գրասենյակ և գործունեություն ծավալելու որպես ԻՔ ռեզիդենտներ: 

Հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկված էին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալը, ներկայացուցիչներ ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունից, «Ինժեներական ասոցիացիայից», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից: 

Հայտ ներկայացրած կազմակերպությունները հիմնականում զբաղվում են բարդ ինժեներական ինտեգրացված լուծումներով, որոնց արտադրանքի ավելի քան 80 տոկոսն ուղղվում է արտահանման: 

«Ինժեներական քաղաքի» ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություն ունեն ինժեներական բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ նյութագիտության, էլեկտրոնիկայի, չափիչ սարքավորումների և համակարգերի, ռադիոհաճախականային սարքավորումների և համակարգերի, ավիատիեզերական սարքավորումների և համակարգերի, ռոբոտաշինության, կիսահաղորդչային սարքավորումների, վարորդների աջակցման արդի համակարգերի (ADAS), ինչպես նաև կենսաբժշկական սարքավորումների ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները։ 

Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում՝ ընկերությունները հնարավորություն են ստանում նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաև հասանելիություն են ունենալու՝ համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին և արտադրական մեքենաներին։ Մանրամասներն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել