Կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով 20-ից ավելի երկրներ սահմանափակել են ավիահաղորդակցությունը |hetq.am|
23:09 - 21 դեկտեմբերի, 2020

Կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով 20-ից ավելի երկրներ սահմանափակել են ավիահաղորդակցությունը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Նիդերլանդներում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման պատճառով, որը տարածվում է շատ ավելի արագ, աշխարհի ավելի քան 20 երկրներ սահմանափակել են ավիահաղորդակցությունը։

Ինչպես հայտնում է BBC News-ը, թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա դադարեցրել են Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Իսրայելը, Իրանը, Իռլանդիան, Իտալիան, Կանադան, Կոլումբիան, ՔուվեյթըԼատվիանԼիտվան, Մարոկկոն, Նիդերլանդները, Ռումինիան, Թուրքիան, Խորվաթիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չիլին, Չեխիան, Շվեյցարիան, Էստոնիան, Շվեդիան։

Ինչպես նշել է ԱՀԿ-ն, կորոնավիրուսի նոր մուտացիան շատ արագ է տարածվում, սակայն չի համարվում ավելի վտանգավոր։ Բացի այդ, ներկայումս չկա հիմք՝ պնդելու, որ պատվաստանյութը նույն ազդեցությունը չի ունենա մուտացիայի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել