ԵՄ «Թվինինգ» ծրագիրը ՀՀ Ազգային ժողովին երկու տարի աջակցություն կցուցաբերի
18:42 - 21 դեկտեմբերի, 2020

ԵՄ «Թվինինգ» ծրագիրը ՀՀ Ազգային ժողովին երկու տարի աջակցություն կցուցաբերի

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի անդրանիկ առցանց հանդիպումը։ Երկու տարի տևողությամբ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:

Հանդիպմանը ելույթով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան,Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ ներկայացուցիչ,Թվինինգ ծրագրի քաղաքական հարցերի համակարգող Վասիլիոս Բագիոկոսը,Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակից երկրների խորհրդարաններից։

Կողմերը քննարկել են ԵՄ Թվինինգ ծրագրի դրույթները, նախանշել առաջիկա համատեղանելիքները, հատկապես կարևորել նմանատիպ ծրագրերի իրականացումը Հայաստանի համար այս ծանր ժամանակներում։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը կանցկացնվի 2021թ․ փետրվարին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել